Բանակի քեֆի ընթացքում ծեծկռտուք և դանակահարություն է եղել
Փետրվարի 18-ի ուշ երեկոյան ոստիկանության Ապարանի բաժնում ստացվեց հաղորդում, որ «կրծքավանդակի թափանցող վերք, ներքին արնահոսություն» նախնական ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ափնա գյուղի 41-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց են մեկնել օպերատիվ քննչական խմբեր:
Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ապարանի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացվել են Արագածոտնի մարզային վարչության գործընկերների հետ: Պարզվել է, որ երեկոյան ժամը ութի սահմաններում Ափնա գյուղի ակումբի մոտակայքում, այսպես ասած` բանակի քեֆի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ Ափնա գյուղի մի խումբ բնակիչներ ծեծել են հարևան Արայի գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի, նա էլ դանակով խփել էր իրեն ծեծողներից մեկին:
Բացատրական աշխատանքի արդյունքում՝ ահազանգից ժամեր անց 25-ամյա երիտասարդը եկել է ոստիկանության Ապարանի բաժին: Նա ներկայացվել քննչական վարչություն, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: