Կանսելուն խոսել է Մանչեսթեր Սիթիից հեռանալու մասին
«Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաո Կանսելուն, որը հունվարին վարձավճարով տեղափոխվել է «Բավարիա», խոսել է մանչեսթերյան ակումբից հեռանալու մասին։
««Բավարիան» միշտ հավակնում է նվաճել բոլոր տիտղոսները, ներառյալ Չեմպիոնների լիգան: Դա ակումբի պատմության մի մասն է: Նրանք Չեմպիոնների լիգայի վեց տիտղոս ունեն՝ զիջելով միայն «Ռեալին» և «Միլանին»:
Եթե «Մանչեսթեր Սիթին» ցանկանար պահել ինձ, ապա թույլ չէր տա, որ ես հեռանայի։ Ես շատ պրոֆեսիոնալ եմ, իմ բոլոր ակումբներում միշտ տվել եմ իմ առավելագույնը։ Այո, ես բարդ բնավորություն ունեմ, բայց երբեք, ոչ մի դեպքում, անհարգալից վերաբերմունք չեմ դրսևորել թիմակիցների կամ մարզիչների նկատմամբ։
«Բավարիան» ունի լրիվ տրանսֆերը գնելու իրավունք, բայց ես չգիտեմ՝ ակտիվացնո՞ւմ է այն, թե՞ ոչ։ Բայց քանի դեռ այստեղ եմ, ակումբի համար կանեմ ինձնից կախված ամեն ինչ: Այստեղ կարգապահությունը շատ կարևոր է, մարզումների ժամանակ նրանց աշխատելու ձևը տպավորիչ է»,- Կանսելուի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Աղբյուր ArmSport.am