Ընդդիմության դաշտում վերակազմակերպվելու, վերաիմաստավորելու կարիք կա
Ով ասում է խաբել ենք, ֆանարիկներով սիթի-տուր ենք արել, առնվազն ազնիվ չէ:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը․
«2 ու կես տարում այս իշխանություններից ազատվելու 3 փորձ ենք արել։ ՀՅԴ-ն գլխավոր կազմակերպիչներից ու առաջնորդողներից է եղել։ Անպայման վերադառնալու ենք փողոց, գնալու ենք լայն համախմբման, ուժերի կենտրոնացման, ֆիքսելու ենք սխալները, շփվելու ենք ժողովրդի հետ։ Ընդդիմությունը ժողովրդին պետք է պատրաստի ապստամբության։ Եթե ընդդիմությունը հեռացավ այս օրակարգից, այլևս ընդդիմություն չէ։
Ընդդիմության դաշտում էլ կա խոր ճգնաժամ, վերակազմակերպվելու, վերաիմաստավորելու կարիք կա։ Համախմբումն ամեն դեպքում չպետք է լինի անձի շուրջ։ Եթե անձի շուրջ է լինում, չի ստացվում, պետք է համախմբվել հայրենիքը փրկելու գաղափարի շուրջ»,-նշել է Սաղաթելյանը։
Նա չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը հեռանում է քաղաքականությունից, օրերս է հանդիպել ու ամենօրյա կապի մեջ է երկրորդ նախագահի հետ։ Սաղաթելյանի կարծիքով, եթե նոր ուժերը ուզում են դաշտում տեղ ունենալ, իրենք ճանապարհը չեն փակել, ուղղակի այդ ուժերը պետք է ակտիվ լինեն, անընդհատ աշխատեն, այլ ոչ թե քննադատեն խորհրդարանական ընդդիմությանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․