Կցանկանայի հանդիպել Նադալի հետ Ռոլան Գարոսի եզրափակիչում. Ջոկովիչ
Մեծ սաղավարտի մրցաշարերի 22-ակի հաղթող սերբ Նովակ Ջոկովիչը խոսել է իսպանացի Ռաֆայել Նադալի հետ հնարավոր մրցախաղի մասին։ Մրցաշարերում թենիսիստները միմյանց դեմ խաղացել են 59 անգամ։
«Որտե՞ղ կցանկանայի անցկացնել Նադալի հետ 60-րդ խաղը: Ռոլան Գարոսի եզրափակիչում: Կարծում եմ՝ մենք կհամաձայնեինք դրա հետ, եթե ինչ-որ մեկը երաշխավորեր, որ կխաղանք եզրափակչում։ Նա, անկասկած, իմ ամենամեծ մրցակիցն է, ոչ միայն մեր անցկացրած հանդիպումների քանակի պատճառով: Մենք միմյանց հետ ավելի շատ հանդիպումներ ենք անցկացրել, քան բոլորը։ Մենք ներկայացնում ենք մեկ սերունդ, կարծես թե միասին ենք մեծացել պատանեկան մրցաշարերում։
Նա, սակայն, ինձնից առաջ սկսեց լուրջ արդյունքների հասնել։ Նա այն խաղացողն է, ով ամենաշատն է ազդել ինձ վրա՝ Ֆեդերերից հետո։ Կարիերայիս սկզբում ես ավելի հաճախ էի պարտվում նրան, քան հաղթում էի, ինչպես նաև Ֆեդերերին, իհարկե: Նրանք իմ ուշադրության կենտրոնում էին, ես չէի հասկանում՝ ինչպես հաղթել նրանց։ 2008-ից 2011 թվականներին ես եղել եմ համաշխարհային դասակարգման լավագույն եռյակում, սակայն չեմ վերցրել «սաղավարտները» և չեմ հաղթահարել վերջին արգելքը, որտեղ այս երկուսն էին։ Ես շնորհակալ եմ այս մրցակցության համար, հատկապես Նադալի հետ։ Քանի դեռ մենք ակտիվ թենիսիստներ ենք, հնարավորություն չունենք գնահատելու մրցակցության մասշտաբները, մեզ թույլ չենք տալիս հասկանալ, թե դա որքան կարևոր է թե՛ մեր, թե՛ ամբողջ սպորտի համար։
Երբ ավարտենք մեր կարիերան, հուսով եմ, որ հնարավորություն կունենանք մի փոքր զրուցելու։ Տեսնենք՝ կարո՞ղ ենք կրկին խաղալ միմյանց հետ»,-ասել է Ջոկովիչը:
Աղբյուր ArmSport.am