Բավարիայի մարզիչը տուգանվել է
Գերմանիայի ֆուտբոլային միությունը տուգանել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին 50 հազար եվրոյով։
Հաղորդվում է, որ Նագելսմանն արդեն համաձայնել է որոշմանը, որից հետո որոշումն ուժի մեջ է մտել։
Մենխենգլադբախի «Բորուսիայից» կրած պարտությունից հետո (2:3) Նագելսմանը նկատողություն է արել Տոբիաս Վելցի գլխավորած մրցավարական խմբին և վիրավորական արտայհայտություն արել։ Ավելի ուշ «Բավարիայի» մարզիչը ներողություն է խնդրել իր պահվածքի համար:
Աղբյուր ArmSport.am