Լեռնային Ղարաբաղում հրադադարի երեք խախտում է արձանագրել․ ՌԴ ՊՆ-ն
Ռուս խաղաղապահները Մարտակերտի և Շուշիի շրջաններում արձանագրել են հրադադարի ռեժիմի երեք խախտում, ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
ստ հաղորդագրության՝ ռուս խաղաղապահների կողմից շարունակվում է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածում ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկության վերսկսման բանակցային գործընթացը: