«Մերսեդեսի» վարորդի մոտ թմրանյութ կար
Փետրվարի 14-ի կեսգիշերին մոտ Արագածոտնի պարեկները Կոշ գյուղի տարածքում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են Էջմիածնի 45-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Նրան ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Խուզարկությամբ տղամարդու մոտ իրավապահները հայտնաբերեցին կանեփանման զանգվածով երկու կաթուցիչ: Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է:
Հանգամանքները պարզվում են: