Հայտնի է՝ երբ խաղադաշտ կվերադառնա Մենյանը
«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը խաղադաշտ կվերադառնա մարտի 4-ին «Ֆիորենտինայի» դեմ սպասվող խաղում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ փետրվարի 26-ին «Ատալանտայի» դեմ խաղում խաղադաշտ դուրս կգա Չիպրիան Տատառուշանուն։
Մենյանը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Տոտենհեմի» դեմ պատասխան հանդիպմանը։
Տարբեր վնասվածքների պատճառով դարպասապահը խաղադաշտ դուրս չի եկել հոկտեմբերից։ Վնասվածքի պատճառով Մենյանը Ֆրանսիայի հավաքականի հետ չի մեկնել Կաթար՝ ԱԱ-2022-ին։
Այս մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում կարողացել է անցկացնել 9 հանդիպում։