Նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի խաղի մասին իր մտքերը։
«Նա համաշխարհային կարգի խաղացող է: Հուսով եմ, որ նա կարող է ապաքինվել լուրջ վնասվածքից հետո։ Ցավալի է, որ նա ստիպված էր բաց թողնել Աշխարհի առաջնությունը:
Նա բարձրակարգ խաղացող է։ Հուսով եմ, որ նա կվերադառնա երկրորդ խաղին: Ես միշտ սիրում եմ խաղալ թոփ-ակումբների լավագույն խաղացողների դեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։
Փետրվարի 22-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Լայպցիգի» հետ։
Աղբյուր ArmSport.am