Սիմեոնեն ակնարկել է՝ որ ակումբում կցանկանար մի օր խաղալ
«Նապոլիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն ակնարկել է, որ կցանկանար մի օր խաղալ «Միլանում»:
«Երբ ես ապրում էի Արգենտինայում, ժամային գոտիների տարբերության պատճառով կարող էի ամբողջ օրը դիտել Չեմպիոնների լիգայի հանդիպումները: Իսկ ես դիտել եմ Չեմպիոնների լիգայի բոլոր հանդիպումները։
Առաջին մրցաշարը, որը ես տեսա, 2007 թվականին «Միլանի» հաղթանակն էր «Լիվերպուլի» նկատմամբ 2-1 հաշվով: Այդ ժամանակվանից ես միշտ ցանկացել եմ խաղալ միլանյան ակումբում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Pianetamilan.it-ը։
27-ամյա արգենտինացին «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
Աղբյուր ArmSport.am