Դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրենից և նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 4 անշարժ գույք, 140 հզր դոլար և ավելի քան 152 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 29-րդ հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Վ.Հ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-Չորս անշարժ գույք, որոնցից երեքը՝ Երևան քաղաքում, մեկը՝ Կոտայքի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 324 միլիոն 452 հազար 500 դրամ, մեկ շարժական գույք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, մեկ իրավաբանական անձում մասնակցության իրավունք.
-17 մլն 771 հազար 372 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ անհնար է նույնականացնել և բռնագանձել.
-107 մլն դրամ և 140 հազար ԱՄՆ դոլար ներդրված ավանդ․
-27 մլն 435 հազար 443 դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ։