Աշակերտը դասի ժամանակ դանակահարել է ուսուցչուհուն․ վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում դեռահասը դանակով մահացու վիրավորել է ուսուցչուհուն, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է France Bleu ռադիոն:
Մահացած ուսուցչուհին դասավանդում էր Սեն-Ժան-դե-Լյուզ կոմունայի (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) ճեմարաններից մեկում։ Ողբերգությունը տեղի է ունեցել իսպաներենի դասի ժամանակ։
Ուսուցչուհու վրա հարձակված աշակերտը սովորում էր 10-րդ դասարանում։ Նա ձերբակալված է։ Ճեմարան են ժամանել դեպարտամենտի պրեֆեկտը և Բայոն քաղաքի դատախազը։
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերանը միջադեպի կապակցությամբ իր աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի ողջ դասախոսական համայնքին: Սեն-Ժան-դե-Լյուզ է ուղևորվել երկրի կրթության նախարար Պապ Նդիայեն։