Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի արևելքում 4,5 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին փետրվարի 22-ին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07:09-ին (Երևանի ժամանակով ժամը 12:09-ին): Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա` Դիարբեքիր քաղաքից 61 կմ հյուսիս։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն ստացվել: