30-ամյա երիտասարդի մոտ 40 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել․ ոստիկանություն
Փետրվարի 15-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Երևանյան խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Մուշի բաժին են տեղափոխել 30-ամյա մի երիտասարդի:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, և 39 փաթեթ՝ մեթամֆետամինի և մարիխուանայի նմանվող զանգվածներով՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, ձեռք է բերել տելեգրամյան ալիքով:
Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: