Մեսսին հակված է վերադառնալ Բարսելոնա․ Ռոմերո
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ՊՍԺ-ից տեղափոխվել «Բարսելոնա»: Այդ մասին հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն։
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա արգենտինացին հակված է վերադառնալ Կատալոնիայի մայրաքաղաք։
Նա նշում է, որ Մեսսիի հայրն արդեն բանակցություններ է վարում կատալոնական ակումբի ղեկավարության հետ, մինչդեռ ինքը՝ ֆուտբոլիստը, մշտական կապի մեջ է մարզիչ Չավիի հետ։
Լիոնել Մեսսին ավելի քան քսան տարի եղել է «Բարսելոնայի» համակարգում։ 2021 թվականի ամռանը նա Իսպանիայից տեղափոխվել է Փարիզ։ ՊՍԺ-ի և արգենտինացի աստղի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի այս ամառ:
Աղբյուր ArmSport.am