Հանել էին տան դռան կողպեքի օղակը, մտել ներս և գողացել գազի բալոն ու պայուսակ
Ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ փետրվարի 19-ին Տոլորս գյուղի իր տան դռան կողպեքի օղակը հանել, մտել էին ներս և գողացել գազի բալոն ու պայուսակ, որի մեջ կային փաստաթղթեր ու փող:
Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, կատարել անհրաժեշտ գործողություններ: Սիսիանի քրեական հետախույզների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեց հավաստի տեղեկություն, որ գողությունն արել էր Սիսիան քաղաքի 41-ամյա բնակիչը: Նա փետրվարի 20-ին հայտնաբերվեց և ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմին, որտեղ խոստովանեց արարքը:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: