Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել աջակցել հայ ժողովրդին
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որից հետո Թվիթերի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել.
«Սա Հայոց ցեղասպանության հուշահամալիրն է Երևանում։ Մեկ դար անց Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են էթնիկ զտումների՝ հայերի համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շրջափակում, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցում, երկիրը դատարկվում է, ներխուժումն անխուսափելի է։ Աջակցեք հայ ժողովրդին»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԵԽ ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի, այս օրերին գտնվում են Հայաստանում: