Ադրբեջանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Լերիկի տարածաշրջանում: Այս մասին ադրբեջանական լրատվականներին հայտնել են Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից։
Երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 11:25-ին երկրաշարժ է տեղի ունեցել Լերիկի շրջանի Յարդիմլի կայանից 22 կմ հարավ-արևելք։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 բալ, խորությունը՝ 28 կմ։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: