Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն ավելացել է
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42 հազար 310-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD)։
AFAD-ի փոխանցմամբ' աղետի գոտուց տարհանվածների թիվը հասել է 448 հազար 18-ի։