Ուժեղ բքի պատճառով ծննդակնին դժվարացել են հասցնել հիվանդանոց
Փետրվարի 22-ին, ժամը 09:59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերքառատ գյուղում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենայում ծննդկան կա, ում շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ. Գ.-ին (ծնված 1999 թ․) մոտ 300 մ պատգարակել են դեպի մարտական հաշվարկ, այնուհետև՝ փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է Ծաղկահովիտի ԲԿ։