Երաժշտությունը փոխում է համի զգացողությունը. ինչպիսի՞ն է ապագայի սնունդը
Օքսֆորդի համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ երաժշտությունն ազդում է մեր համային ընկալման վրա: Օրինակ՝ բարձր երաժշտությունը սննդին տալիս է հավելյալ քաղցրություն, իսկ ցածր երաժշտությունն այն դարձնում է կծու:
Այս բացահայտումը կարող է լայն կիրառություն ստանալ պրակտիկայում:
Ի դեպ, որոշ ռեստորաններ իրենց ճաշացանկում արդեն իսկ ընդգրկել են հատուկ առաջարկ: Օրինակ՝ Լոնդոնյան ռեստորաններից մեկը հաճախորդներին տալիս է նաև iPod, որով կարելի է լսել օվկիանոսի հանգստացնող ձայնը, երբ նրանք համտեսում են ծովային մթերքներ:
Նրանք համոզված են, որ այս դեպքում սնունդն ավելի աղի է թվում: