Կարեն Կարապետյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Կարապետյանին արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Կարապետյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
2022-2023 թթ. եղել է Եվրոպայի խորհրդի «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի ղեկավար։
2019-2022թթ. եղել է Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտության խթանումը Եվրոպական չափանիշներին համապատասխան» Եվրոպական միության Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային ծրագրի ղեկավար։
2017–2018թթ. եղել է Եվրոպայի խորհրդ «Աջակցություն Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի պատասխանատու։
2015-2019թթ. եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգման վարկերի բանկի (KfW) /Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Անդրսահմանային համատեղ քարտուղարություն, փուլ 3» ծրագրի ազգային համակարգող (խորհրդատու՝ AHT GROUP AG Management and Engineering)։
2011–2015թթ. եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վերականգման վարկերի բանկի (KfW) /Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագրի ղեկավար։
2010-2011թթ. աշխատել է որպես Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի իրավախորհրդատու։
2010 թվականին աշխատել է որպես Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)/ԵՄ/Համաշխարհային բանկի «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (ENPI) Արևելյան երկրների անտառային օրենքի կիրարկում և կառավարում (FLEG)» տարածաշրջանային ծրագրի գնումների պատասխանատու։
2007-2009 թթ. աշխատել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում, որպես արտաքին կապերի ծառայության առաջատար մասնագետ (ղեկավարում՝ Հայաստանում Միջպետական բանկի ներկայացուցչության կողմից)։