Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Իրանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբաս քաղաքից 117 կմ հյուսիս-արևմուտք (մոտ 352 հազար մարդ): Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Փետրվարի 21-ի առավոտյան 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բանդար Աբբաս քաղաքից 113 կմ հեռավորության վրա։