Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն և դուրս բերել արգելափակված ավտոմեքենաները: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Փետրվարի 21-ին, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն և շրջայցեր:
Մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-Զանգեր կոչվող հատվածում, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ, Կոտայքի մարզի Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհներին, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-ից 66-րդ կմ-ին, 66-ից 79-րդ կմ-ին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա (12 ուղևոր)։