Բրազիլիայում հորդառատ անձրևներն ու սողանքները 44 մարդու կյանք են խլել. կան տասնյակ անհետ կորածներ
Բրազիլիայում անձրևների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի, փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները, հայտնում է G1 լրատվական պորտալը։
«Փրկարարները երեքշաբթի առավոտյան վերսկսել են շաբաթավերջին Սան Պաուլո նահանգի հյուսիսային ափին պատուհասած անձրևների հետևանքով փրկվածների որոնումները: Կառավարության տվյալներով՝ 44 մարդ է զոհվել»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ նշում են լրատվամիջոցները։
Ավելի վաղ հաղորդվում էր 36 զոհի մասին։
Անձրևներից և սողանքներից ամենաշատը տուժել է Սան Սեբաստիանի քաղաքապետարանը՝ այնտեղ 43 մարդու կյանք խլելով։
Այս պահին անհետ կորած է համարվում 49 մարդ։