Պորտուն ուժեղ թիմ է, բայց Ինտերը լի է վստահությամբ. Ինձագի
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Պորտուի» դեմ խաղից ունեցած սպասելիքներով։
«1/8 եզրափակիչի մեկնարկից առաջ մենք լի ենք վստահությամբ։ Դա անհավանական ճանապարհորդություն էր: Մենք դուրս եկանք ամենադժվար խմբից. թղթի վրա ոչ ոք չէր ուզում հանդիպել «Բարսելոնայի» և «Բավարիայի» ընկերակցությանը: Սերխիո Կոնսեյսան լավ կազմակերպեց «Պորտուն» և հիանալի աշխատանք կատարեց: Այն շատ ուժեղ թիմ է։
Մեկնարկային կազմը դեռ որոշված չէ. Կասկածներ կան ոչ միայն հարձակման, այլև կիսապաշտպանությունում ու պաշտպանությունում։ Մարզչի գործն է ընտրել կազմը՝ հիմնվելով թիմի համար լավագույնի վրա»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինտեր»-«Պորտու» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Աղբյուր ArmSport.am