Ալվեշը չի ցանկանում լքել Իսպանիան և թաքնվել դատարանից
Քրիստոբալ Մարտելի փաստաբանական գրասենյակը, որը պաշտպանում է բրազիլացի ֆուտբոլիստ Դանի Ալվեշի շահերը սեռական ոտնձգության գործով, հայտարարել է, որ խաղացողը չի ցանկանում լքել Իսպանիան և խուսափել դատական հայցից: Խաղացողին մերժել են ազատ արձակել գրավի դիմաց:
«Դանիել Ալվեշ դա Սիլվան շարունակում է մնալ նույնքան անմեղ, որքան մինչև խաղացողին գրավի դիմաց բաց չթողնելու որոշումը: Իսպանիան լքելու և գործընթացից խուսափելու ցանկություն նա չուներ և չունի»,-իրավական կազմակերպության խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ բրազիլացի պաշտպանը կալանքի տակ է գիշերային ակումբում աղջկան բռնաբարելու մեղադրանքով։ Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Այս գործով դատական նիստի օրը հայտնի չէ։
Աղբյուր ArmSport.am