Դեռ 2005-ին նա չէր ուզում, որ Մեսսին խաղար Բարսայում․ Լապորտան՝ Լա լիգայի նախագահի մաիսն
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի մասին, որը կոչ է արել Լապորտային հրաժարական տալ, եթե չկարողանա պարզաբանել մրցավարական սկանդալը։
«Ցանկանում եմ ասել, որ պարոն Տեբասը կրկին առաջին պլան է դուրս եկել։ Ոմանք արդեն զգուշացրել էին մեզ, որ Տեբասը, կարծես թե, «Բարսելոնայի» և իմ դեմ արշավ է քարոզում: Դիմակը պատռված է։ Հիշում եմ, որ Տեբասը այն մարդն է, որն իր կարիերայի ընթացքում արդեն թշնամական վերաբերմունք է ցուցաբերել «Բարսելոնայի» նկատմամբ։ Դեռ 2005 թվականին նա չէր ցանկանում, որ Մեսսին խաղա մեր ակումբում։ Նա մեզ չի ներում CVC-ի հետ պայմանագիր չկնքելու համար։
Ես պարոն Տեբասին հաճույք չեմ պատճառի՝ դադարելով լինել «Բարսելոնայի» նախագահը: Յուրաքանչյուրը, ով կփորձի արատավորել «Բարսելոնայի» պատմությունը, կստանա վճռական պատասխան»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Լապորտայի խոսքերն է մեջբերում Relevo-ն: