ԱՄՆ-ն և Եվրոպան չեն ձգտում վերահսկողության տակ վերցնել կամ ոչնչացնել Ռուսաստանը․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է ռուսաստանցիներին՝ վստահեցնելով, որ ոչ Ամերիկան, ոչ Եվրոպան չեն ձգտում ճնշել կամ ոչնչացնել իրենց երկիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ևս մեկ անգամ ասում եմ Ռուսաստանի ժողովրդին՝ ԱՄՆ-ն և Եվրոպայի ազգերը չեն ձգտում վերահսկողության տակ վերցնել կամ ոչնչացնել Ռուսաստանը։ ԱՄՆ-ն չի ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա։ Միլիոնավոր ռուսաստանցիներ, որոնք ցանկանում են խաղաղ ապրել հարևանների հետ, մեր թշնամիները չեն», - ասել է նա։