Երևան, 30.Սեպտեմբեր.2024, 00:00 |
Հրդեհ` Վարդենիկ գյուղում. այրվել է մոտ 800 հա... Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է Արտակ Ջումայանը Սյունիքում բուժաշխատողների հե... 27-ամյա աղջիկը երգելով անզգուշաբար ընկել է գե... Իրաքն աջակցություն է հայտնել Լիբանանին Իսրայե... «BMW»-ն Նալբանդյան փողոցում բախվել է շենքի պա... Անցկացվեց «Երևանի գունավոր վազք»-ը Կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագ... Բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»... Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներ... «Վարչապետի գավաթ»-ի մասնակից աշակերտներին հեծ... Միևնույն է, դու միջակ ես․ Չելսիի ֆուտբոլիստը՝... Մեր կարևոր ձեռքբերումը հավատքի գիտակցումն է․ ... Լիբանանում մահացած Նասրալլահի մարմինը դուրս է... Արարատում 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտո... Ոտքիս ցավերը շատ են, ջարդված է․ «Եղնիկների» հ... Սանոսյանի այցը Սյունիք շարունակվում է. նախարա... «Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մա... Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Կամազ» մակնիշի բեռնատար են գողացել ... Հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջա... Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կ... Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոց... Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր... Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»... Օդի ջերմաստիճանը կնվազի Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լո... Շտապ նիստ է պահանջել Իրանը Աստղագուշակ՝ սեպտեմբերի 29-ի համար Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. Փաշինյան... Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությո... Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ աջակցում․ Գագիկ ... Իշխանական վերնախավը հեռացավ Մայր Աթոռից՝ չպատ... Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տե... Մայր տաճարի օծումն աննման արարողություն է․ Տի... Այսօր Սրտի համաշխարհային օրն է «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ են շն... Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխա... Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկի... Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մր... Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիա... Սյունիքում բախվել են Opel-ն ու իրանական համար... Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մ... Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Սա կլինի համերաշխության, միասնության քայլ. Բա... Հրդեհ` Վաղարշապատ քաղաքում Եկեղեցին բացառիկ դեր ունի մեր ազգի պատմության... Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա... Մինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարո... Արգիշտի Քյարամյանը լրագրողի հարցին ի պատասխան... «Բարև ձեզ, բարև ձեզ». ԱԱԾ տնօրենն ու ՆԳ նախար... Տիգրան Ավինյանը կնոջ հետ Էջմիածնում է. մասնակ... Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում Եկեղեցու դիրքո... Ի՞նչ կապ ունի Միխայիլ Միշուստինը «Սրբազան պայ... Փաշինյանը Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյա... Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տուֆ քարով բարձված «ԶԻԼ 130»-ը գլխիվայր շրջվե... Գազ չի լինի. հասցեներ Մանրամասներ՝ Օրբելու փողոցում տեղի ունեցած խո... Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կուն... Փորձեցինք դպրոցականներին քաջալերել․ Փաշինյանն... Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո... Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստ... Ծեծկռտnւք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ... Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակ... Մանրամասներ՝ Երևանում դպրոցում հրդեհի բռնկման... Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններո... Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախա... Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հա... Իշխանության հրաժարականի թեման իմը չէ, կարևորը... Արա', ցավդ տանեմ, ի՞նչ ես ուզում ինձնից, քելե... Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպ... ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պա... Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժ... Չգիտեմ` ով է մասնակցում, ես իմ անունով հրավեր...

Հայրենիքս աննախադեպ ճնշման էր ենթարկվում, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Le spectacle du monde-ին

Ֆրանսիական հեղինակավոր Le spectacle du monde պարբերականում հրապարակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ծավալուն հարցազրույցը: «Ռուբեն Վարդանյան. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի» խորագրով Անտուան Կոլոննայի հրապարակումը թարգմանաբար ներկայացվում է ստորև:

Le spectacle du monde – Արցախն այս տարի ստիպված եղավ Սուրբ Ծնունդը նշել շրջափակման մեջ։ Դուք այնտեղ էիք: Ձեզ չճանաչողների համար պետք է ընդգծել, որ Դուք միշտ ցանկացել եք հեռու մնալ քաղաքականությունից՝ գերադասելով Ձեր ֆինանսական ռեսուրսների մի մասը ծառայեցնել հայությանն օգնելու գործին՝ կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի միջոցով։ Եվ միայն անցյալ տարվա նոյեմբերին՝ Արցախի պատմության ամենավտանգավոր ժամանակահատվածներից մեկում Դուք համաձայնեցիք դառնալ չճանաչված հանրապետության պետնախարար։ Ինչու՞:

Ռուբեն Վարդանյան- Արցախն առանձնահատուկ նշանակություն ունի բոլոր հայերի և ոչ միայն այնտեղ ծնվածների համար: Այն եզակի, պատմական վայր է, մեր ազգի բնօրրաններից մեկը։ 2020 թվականին, երբ Ադրբեջանն սկսեց իր հարձակումը, ես հասկացա, որ Բաքուն փուլ առ փուլ շարունակում է ամբողջ հայությանը Արցախից դուրս մղելու իր ծրագիրը, ինչպես նաև վտանգի տակ է դնում այնտեղ ապրող 30000 երեխաներին։ Հայրենիքս իսկապես աննախադեպ ճնշման էր ենթարկվում, և ես հասկացա՝ ժամանակն է, որ ես էլ մտնեմ այդ պայքարի մեջ: Իմ հեղինակությամբ, իմ հմտություններով, իմ հնարավորություններով ուրիշ ե՞րբ պետք է գործեի, եթե ոչ հիմա։ Դա ընտրություն է, որը ես արել եմ ներկայի համար, բոլոր նրանց համար, ովքեր ապրում են այսօր, բայց նաև գալիք սերունդների համար, որովհետև այս հողի վրա մենք ապրում ենք հազարավոր տարիներ և, հուսով եմ, դեռ հազարավոր տարիներ կշարունակենք ապրել:

Le spectacle du monde – Դեկտեմբերի կեսերից սկսած՝ Բաքուն շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, սակայն չի համարձակվում դա անել ուղղակիորեն՝ այդ աշխատանքի համար օգտագործելով բնապահպանական «հասարակական կազմակերպությունների»։ Ո՞րն է այդ խորամանկության պատճառը:

Ռուբեն Վարդանյան- Ադրբեջանի կառավարությունը կարծում է, թե այդպիսով կկարողանա մոլորեցնել արևմտյան հասարակական կարծիքը, որը մտահոգված է բնապահպանությամբ: Բացի դրանից, Բաքուն չի կարող խախտել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրած համաձայնագիրը, որը երաշխավորում է ազատ տեղաշարժն այդ միջանցքով։ Սա, իրոք, մանիպուլյացիայի ակնհայտ փորձ է, քանի որ Ադրբեջանում բնապահպանական գեթ մեկ ցույցի հետք հնարավոր չէ գտել այն դեպքում, երբ հիմնական արդյունաբերությունը գազի և նավթի շահագործումն է, ինչն իրական բնապահպանական խնդիրներ է ստեղծում։ Ադրբեջանում բողոքի նման դրսևորումների որևէ նախադեպ չկա: Իրականում չկա նաև կազմակերպված քաղաքացիական հասարակություն։ Կա միայն մեկ ընտանիք՝ Ալիևների ընտանիքը, որը վերահսկում է այդ երկիրը, և բնակչությունը, չնայած այն հանգամանքին, որ իրենց երկիրը հարուստ է բնական ռեսուրսներով, բավականին աղքատ են ապրում։ Դրա համար էլ նրանց արտաքին թշնամի է պետք։ Դժբախտաբար, ադրբեջանցիներին սովորեցնում են, որ հայերը վատն են։ Դա թույլ է տալիս երկիրը համախմբել մեր դեմ և մանիպուլյացիայի ենթարկել հասարակական կարծիքը։ Սա է նրանց ռազմավարությունը...

Le spectacle du monde – Մոտ տասը տարի առաջ Դուք, Ձեր գործընկերների հետ, ստեղծեցիք «Ավրորա» հիմնադրամը և մրցանակը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Իրադարձություն, որը, այնուամենայնիվ, չի անդրադառնում ցեղասպանության անցյալին, այլ խրախուսում է ամբողջ աշխարհի անհատներին, որոնք պայքարի են դուրս գալիս մեր օրերում շարունակվող արյունահեղությունների դեմ: Քաղե՞լ եք արդյոք Ձեր աշխատանքի պտուղները՝ հաշվի առնելով բոլոր այն ընկերներին, որոնք այժմ ունեք ամբողջ աշխարհում:

Ռուբեն Վարդանյան- Այո, իհարկե, ես հնարավորություն ունեցա հանդիպելու այդ մարդկանց ամբողջ աշխարհում, տեսնելու նրանց քաջությունը, նրանց անձնուրացությունը, նրանց հավատը, նրանք մարդիկ են, ովքեր չեն վարանում իրենց վրա պարտավորություններ վերցնել՝ նույնիսկ իրենց կյանքը վտանգի ենթարկելու գնով: Պետք է ասեմ նաև, որ այս տարիների ընթացքում դրա շնորհիվ ձևավորվել է նաև իմ անձնական ներգրավվածությունը։ Ես մտածեցի, որ եթե նրանք պարտավորություններ են ստանձնել, ապա ես էլ կարող եմ նույնն անել իմ ժողովրդի համար։

Le spectacle du monde – Եվ այնուամենայնիվ, Արցախի խնդիրը կարծես թե առաջնային նշանակություն չունի միջազգային հանրության համար։ ԹեևՎաշինգտոնը բարձրացրեց իր բողոքի ձայնը, սակայն հայկական հիմնախնդիրը հեռու է առաջնահերթություն լինելուց։ Ինչու՞:

Ռուբեն Վարդանյան- Ցավոք, աշխարհը կառավարվում է ռեալպոլիտիկի սկզբունքներով։ Որոշումներ կայացնողները կարող են անտեսել մարդու իրավունքները, արժեքները, թափանցիկությունը, նրանք կարող են իրենց իրավունք վերապահել՝ որոշելու, թե որն է ճիշտ կամ սխալ: Օրինակ, այն, ինչն այս պահին կարևոր է Եվրոպայի համար, գազն է: Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե կոնկրետ որտեղից է այն գալիս: Միշտ կա մեծ խաղ, որն ընթանում է մեծ քաղաքական պայքարով։ Ֆրանսիան ամենասկիզբից հանդես է եկել ի աջակցություն մեզ։ Սա գալիս է իշխանություններից, բայց նաև քաղաքացիական հասարակությունից: Տպավորություն ունեմ, որ նրանք մեզ աջակցում են, քանի որ սա նման է Դավթի և Գողիաթի պատմությանը: Մենք փոքր ժողովրդավարական երկիր ենք, անցկացնում ենք ընտրություններ, ունենք քաղաքական կուսակցություններ, հակադիր տեսակետներ։ Ադրբեջանն ավտորիտար սուլթանություն է, որտեղ սուլթանը միախառնում է իր երկրի շահերը սեփական շահերի հետ։ Իսկ Ֆրանսիայում դուք դեռ շարունակում եք ուշադրություն դարձնել այդպիսի արժեքների։

Le spectacle du monde – Դուք հավատու՞մ եք, որ Էմանուել Մակրոնը կարող է խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենին հրաժարվել ադրբեջանական գազից։

Ռուբեն Վարդանյան- Ես չգիտեմ, թե արդյոք դա հեշտ կլինի: Այն, ինչ նա, այնուամենայնիվ, կարող է անել, Իլհամ Ալիևին և նրա ընտանիքին ասելն է, որ նրանք այլևս ցանկալի հյուրեր չեն Ֆրանսիայի համար, քանի որ այն, ինչ նրանք անում են, այլևս ընդունելի լինել չի կարող: Դա կարող էր ազդեցություն ունենալ, քանի որ բռնապետերը զգայուն են իրենց հեղինակության նկատմամբ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ Ալիևների ընտանիքի դեմ պատժամիջոցները օգտակար կլինեն։ Դա կարող է միջոց լինել՝ նրան հաղորդելու, որ միշտ չէ, որ նա կարող է անել այն, ինչ ուզում է:

Le spectacle du monde – Հավատո՞ւմ եք, որ Ադրբեջանի հետ երբևէ հնարավոր է խաղաղություն ունենալ, և եթե այո, ապա ինչի՞ հիման վրա։

Ռուբեն Վարդանյան- Իհարկե: Մենք լավ օրինակ ունենք: Ֆրանսիան և Գերմանիան երկար ժամանակ առճակատման մեջ են եղել, իսկ այժմ նրանք ունեն հիանալի հարաբերություններ, որոնք նյութականանում են այնպիսի նվաճումներով, ինչպիսին, օրինակ՝ Airbus-ն է։ Բայց դա երկար ճանապարհ է, որն առաջնորդներից պահանջում է շատ աշխատանք, կամք և ներգրավվածություն: Կարծում եմ նաև, որ մենք պետք է տարանջատենք հասարակ մարդկանց պատկերացումները իշխանությունների պատկերացումներից։

Le spectacle du monde – Ի վերջո, չե՞ք կարծում, որ միջազգային իրավունքը պետք է զարգանա՝ ավելի շատ կարևորություն տալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, քան սահմանների անձեռնմխելիությանը։

Ռուբեն Վարդանյան- Այո, բայց դա նաև այն հարցն է, թե արդյոք ժողովուրդներն ապրում են նորմալ պայմաններում։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք իրավունքներ ունենանք, եթե լինենք Ադրբեջանի քաղաքացիներ, այն դեպքում, երբ իրենք՝ ադրբեջանցիները, գրեթե իրավունքներ չունեն իրենց իսկ երկրում։ Բացի դրանից, մենք ապրում ենք մեր նախնիների հողի վրա, այստեղ ունենք մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր կրոնը։ Մենք ցանկանում ենք պահպանել մեր ինքնությունը: Սա հնարավոր չէր լինի, եթե մենք լինեինք Ադրբեջանի քաղաքացիներ։ Այս ամենն այն աստիճան կարևոր է, որ մենք պետք է հիշենք 20-րդ դարի ողբերգությունները: Պետք է անպայմանորեն խուսափել ցանկացած նոր ողբերգությունից: Ավելի լավ է խուսափել դրանից, քան հետագայում ստիպված լինել գործ ունենալ դրա հետևանքների հետ: Ահա թե ինչու ես հույս ունեմ, որ Ադրբեջանի վրա ճնշումները կշարունակվեն՝ խոչընդոտելով նրան շարունակել սկսածը։

Այս թեմայով

Հրդեհ` Վարդենիկ գյուղում. այրվել է մոտ 800 հա... Դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ամուսնացել է Արտակ Ջումայանը Սյունիքում բուժաշխատողների հե... 27-ամյա աղջիկը երգելով անզգուշաբար ընկել է գե... Իրաքն աջակցություն է հայտնել Լիբանանին Իսրայե... «BMW»-ն Նալբանդյան փողոցում բախվել է շենքի պա... Անցկացվեց «Երևանի գունավոր վազք»-ը Կարևոր է, որ մենք «Վարչապետի գավաթի» աշխարհագ... Բախվել են թիվ 473 երթուղին սպասարկող «ГАЗель»... Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներ... «Վարչապետի գավաթ»-ի մասնակից աշակերտներին հեծ... Միևնույն է, դու միջակ ես․ Չելսիի ֆուտբոլիստը՝... Մեր կարևոր ձեռքբերումը հավատքի գիտակցումն է․ ... Լիբանանում մահացած Նասրալլահի մարմինը դուրս է... Արարատում 44-ամյա տղամարդուն նստեցրել են ավտո... Ոտքիս ցավերը շատ են, ջարդված է․ «Եղնիկների» հ... Սանոսյանի այցը Սյունիք շարունակվում է. նախարա... «Ներուժ»-ը Հայաստանն էլ ավելի ուժեղացնելու մա... Ռոնալդուն կերկարաձգի պայմանագրի ժամկետն Ալ Նա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Երևանում «Կամազ» մակնիշի բեռնատար են գողացել ... Հաղթական գոլը վաստակեցինք 90 րոպեների քրտնաջա... Երևանն ու Բաքուն զգալի առաջընթաց են գրանցել կ... Ամբերդը վերականգնվում է․ ինչ է փոխվելու ամրոց... Իսրայելի պաշտպանության բանակն ակտիվացրել է իր... Հոռոմի խաչմերուկում 4 մեքենա է բախվել. «Օպել»... Օդի ջերմաստիճանը կնվազի Սուրբ Էջմիածին՝ Մայր Տաճար. Աննա Հակոբյանը լո... Շտապ նիստ է պահանջել Իրանը Աստղագուշակ՝ սեպտեմբերի 29-ի համար Մասնակցեցինք Մայր տաճարի վերաօծմանը. Փաշինյան... Բժիշկը գնահատել է առավոտյան սուրճի ազդեցությո... Ես ոչ մի քաղաքական ուժի չեմ աջակցում․ Գագիկ ... Իշխանական վերնախավը հեռացավ Մայր Աթոռից՝ չպատ... Կիրակի առավոտը Հրազդանի կիրճում. վարչապետը տե... Մայր տաճարի օծումն աննման արարողություն է․ Տի... Այսօր Սրտի համաշխարհային օրն է «Սուրբ Էջմիածին» բարձրագույն շքանշաններ են շն... Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխա... Կներեք, պատրաստ չեմ հարցազրույց տալ. ՀՀ նախկի... Երևանում տեղի է ունեցել Սամբոյի միջազգային մր... Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Էջմիա... Սյունիքում բախվել են Opel-ն ու իրանական համար... Վեհափառը ակնարկեց Փաշինյանին. «Էջմիածնի դեմ մ... Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տար... Սա կլինի համերաշխության, միասնության քայլ. Բա... Հրդեհ` Վաղարշապատ քաղաքում Եկեղեցին բացառիկ դեր ունի մեր ազգի պատմության... Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում 16-ամյա... Մինչև 18:00 ջուր չի լինի. հասցեներ Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարո... Արգիշտի Քյարամյանը լրագրողի հարցին ի պատասխան... «Բարև ձեզ, բարև ձեզ». ԱԱԾ տնօրենն ու ՆԳ նախար... Տիգրան Ավինյանը կնոջ հետ Էջմիածնում է. մասնակ... Ֆորմալ հրավերը ոչինչ չի փոխում Եկեղեցու դիրքո... Ի՞նչ կապ ունի Միխայիլ Միշուստինը «Սրբազան պայ... Փաշինյանը Աննա Հակոբյանի եւ Վահագն Խաչատուրյա... Մայր Տաճարի վերօծման արարողությունը եւ Սուրբ ... Որոշ հասցեներում լույս չի լինի Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տուֆ քարով բարձված «ԶԻԼ 130»-ը գլխիվայր շրջվե... Գազ չի լինի. հասցեներ Մանրամասներ՝ Օրբելու փողոցում տեղի ունեցած խո... Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կուն... Փորձեցինք դպրոցականներին քաջալերել․ Փաշինյանն... Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո... Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստ... Ծեծկռտnւք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ... Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակ... Մանրամասներ՝ Երևանում դպրոցում հրդեհի բռնկման... Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններո... Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախա... Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հա... Իշխանության հրաժարականի թեման իմը չէ, կարևորը... Արա', ցավդ տանեմ, ի՞նչ ես ուզում ինձնից, քելե... Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպ... ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պա... Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժ... Չգիտեմ` ով է մասնակցում, ես իմ անունով հրավեր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan