Թշնամու ազգային հերոս ոչնչացրած հայորդուն ձերբակալելը ձեռնտու է միայն մեկ մարդու և մեկ ազգի․ Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրել է․
«Որպեսզի բոլորի համար ընկալելի լինի, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալումն ու պատվերով հավանական կալանավորումն ունի քաղաքական ենթատեքստ, ասեմ ընդամենը մեկ բան՝ նրան մեղսագրվող հանցագործության (անկախ հիմնավորվածությունից) համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության 15-ամյա ժամկետը լրանում է ամիսներ անց։ Իսկ Գ.Խաչատուրովին մեղսագրված արարքի կատարման պահին գործած քրեական օրենքի համաձայն՝ վաղեմության այդ ժամկետը հաշվարկվում է մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Մինչդեռ ակնհայտ է, որ սույն քրեական վարույթը չի կարող եզրափակիչ դատական ակտով ավարտվել նշված ժամկետի ընթացքում, հետևաբար՝ նույնիսկ մեղավոր ճանաչվելու դեպքում, վաղեմության կիրառումն անխուսափելի է։
Այս պայմաններում, մարտական փառահեղ ուղի անցած, թշնամու ազգային հերոս, գեներալ Փոլադ Հաշիմովին ոչնչացրած հզոր հայորդուն ձերբակալելը կարող էր առերևույթ ձեռնտու լինել միայն մեկ մարդու և մեկ ազգին….»։