Ռեալը նոր տրանսֆերային նպատակ ունի
Մադրիդի «Ռեալը» հայացքն ուղղել է «Տոտենհեմի» պաշտպան Քրիստիան Ռոմերոյի կողմը, հայտնում է Fichajes-ը:
Ըստ աղբյուրի՝ մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տպավորված է Ռոմերոյի խաղով։ Նա կարծում է, որ պաշտպանության կենտրոնում Ռոմերոյի համագործակցությունը Միլիտաոյի հետ կարող է կատարյալ լինել:
Նշվում է նաև, որ անգլիական ակումբը չի ծրագրում բաց թողնել արգենտինացուն՝ նրան համարելով թիմի ամենակարևոր խաղացողներից մեկը։
24-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:
Այս մրցաշրջանում նա «Տոտենհեմի» կազմում անցկացրել է 20 հանդիպում: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի համաձայն գնահատվում է 60 միլիոն եվրո։
Աղբյուր ArmSport.am