Իտալիայի վարչապետ Մելոնին ժամանել է Կիև
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին այսօր առավոտյան ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС-ի հաղորդագրությունից:
Ըստ իտալական ANSA գործակալության տվյալների՝ ուղևորության շրջանակներում Իտալիայի վարչապետը կայցելի Բուչա և Իրպեն:
Սա Մելոնիի առաջին այցն է Ուկրաինա։ Մեկ օր առաջ նա այցելել էր Վարշավա։
Մելոնին բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում հետևում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ուղեգծին: Նա նաև հավաստիացրել է, որ Հռոմը կշարունակի օգնություն տրամադրել Կիևին, այդ թվում՝ ռազմական: 2022 թվականի հունիսին Ուկրաինա Էր այցելել Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին: