ԲԴԽ-ն քննում է Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. Ուղիղ
Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Զարուհի Նախշքարյանին կագապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Նշենք, որ Երեւան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական դատավոր Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
ԲԴԽ ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ դատավոր Աննա Փիլոսյանի մասին հրապարակային խոսք ասելու եւ իր դրական վերաբերմունքն արտահայտելու համար։ Նախշքարյանը, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջին ԲԴԽ-ն որոշում կայացրեց Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին, հիմք ընդունելով այն, որ դատավորը գերբեռնվածության պայմաններում աշխատելիս, չորս գործով վճիռները տեւական ժամանակով ուշացրել է։