Երկրի դավաճանները պատասխանատվության կենթարկվեն. Պուտին
Ով գնում է ուղիղ դավաճանության ճանապարհով, կատարում է ահաբեկչական և այլ հանցագործություններ, պատասխանատվության կենթարկվի օրենքով։ Բայց մենք երբեք չենք նմանվի Կիևի ռեժիմին և արևմտյան վերնախավերին, որոնք զբաղվում են վհուկների որսով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ:
Պուտինը նշել է, որ իշխանությունները «հաշիվներ չեն մաքրի» նրանց հետ, ովքեր «հրաժարվել են հայրենիքից», բայց «դա կմնա նրանց խղճի վրա»։