Արևմուտքն արդեն 150 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային ռազմական օգնության վրա. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ անցյալ դարի 30-ական թվականներին Գերմանիայում նացիստների համար Արևմուտքը գործնականում բացեց իշխանության ճանապարհը, իսկ մեր ժամանակներում նրանք «հակառուսաստան» են ստեղծել Ուկրաինայում։
«Եվ այդ ամենը մեկ նպատակով՝ տարածքներ պոկել մեր երկրից», - ասել է նա։
Խոսելով Արևմուտքի կողմից Կիևին զենքների մատակարարման մասին՝ նա նշել է.
«Բոլորին պետք է պարզ լինի մեկ հանգամանք՝ որքան շատ հեռահար համակարգեր գան Ուկրաինա, այնքան մենք ստիպված կլինենք հեռացնել վտանգը մեր սահմաններից»։
Արևմուտքն արդեն 150 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային ռազմական օգնության վրա: Ըստ ՌԴ նախագահի՝ գումարի հոսքն Ուկրաինա չի նվազում:
Պուտինն ասել է, որ, ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման ասոցիացիայի, G7 երկրները 2020-2021 թվականներին աշխարհի ամենաաղքատ երկրներին օգնելու համար ծախսել են մոտ 60 միլիարդ դոլար։