Իրանը պատժամիջոցներ կսահմանի՝ ի պատասխան Եվրամիության սահմանափակող միջոցների
Իրանի իշխանությունները կսահմանեն իրենց պատժամիջոցներն՝ ի պատասխան Թեհրանի դեմ Եվրամիության ընդունած սահմանափակող միջոցների։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Twitter-ում տարածած հաղորդագրությունը։
«Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է Իրանի որոշ քաղաքացիների և իրանական ընկերությունների դեմ Եվրամիության վերջին պատժամիջոցներին։ (Նասեր) Քանաանին ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շուտով կհայտարարի հակապատժամիջոցների ցուցակի մասին՝ ի պատասխան Միության կողմից սահմանված վերջին արգելքների», - ասված է տեքստում:
Փետրվարի 20-ին ԵՄ խորհուրդը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ՝ երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով՝ սև ցուցակում ներառելով ևս 32 ֆիզիկական անձանց և 2 կազմակերպություններ:
Ինչպես փետրվարի 15-ին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ-ն մտադիր է նաև փետրվարի 24-ին առանձին պատժամիջոցներ սահմանել Իսլամական Հանրապետության դեմ՝ հակառուսական սահմանափակող միջոցների 10-րդ փաթեթի շրջանակներում։ Դրանում ներառվելու են իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք, ԵՄ-ի կարծիքով, առնչություն ունեն Ռուսաստանին իրանական ռազմական մատակարարումների հետ:
.@IRIMFA_SPOX has reacted to the EU's latest sanctions on some Iranian nationals and entities. Kanaani said the Islamic Republic of Iran will soon announce a list of counter-sanctions in response to the bloc's latest bans. pic.twitter.com/WWq4iREGPJ
— Iran Foreign Ministry