Նեյմարը մտադիր չէ հեռանալ ՊՍԺ-ից
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր չէ փոխել ակումբը:
Get French Football News-ը հայտնում է, որ բրազիլացին մտադիր չէ հեռանալ փարիզյան թիմից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականը: Նա իր ծրագրերը չի փոխի անգամ եթե արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին որոշի չերկարաձգել պայմանագիրը:
Նեյմարը 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում: Ընթացիկ մրցաշրջանում նա Լիգա 1-ի 20 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am