Ուժգին երկրաշարժ՝ Իրանում
Փետրվարի 21-ի առավոտյան 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի օջախը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 117 կիլոմետր հյուսիս-արևմուտք։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։