Մարսելոն կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կարող է տեղափոխվել «ԼԱ Գելեքսի», հայտնում է Goal-ը։
Փետրվարի 18-ին «Օլիմպիակոսի» հետ պայմանագիրը խզելուց հետո բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակ ունի։
Ըստ աղբյուրի՝ ամերիկյան ակումբի ղեկավարությունը հետաքրքրված է փորձառու ֆուտբոլիստի ծառայություններով։
Այս մրցաշրջանում նա հունական ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։
34-ամյա բրազիլացին Չեմպիոնների լիգայի 5-ակի հաղթող է և Իսպանիայի 6-ակի չեմպիոն։
Աղբյուր ArmSport.am