Թուրքիայում նոր երկրաշարժից հետո ավերվել է Անթաքիա և Իսկենդերուն քաղաքները կապող մայրուղու մի մասը
Թուրքիայի Անթաքիա և Իսկենդերուն քաղաքները կապող մայրուղու մի մասը երկուշաբթի ավերվել է Հաթայ նահանգում երկու նոր երկրաշարժերից հետո, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղական աղբյուրները։
Աղետների կառավարման վարչությունը (AFAD) երկուշաբթի երեկոյան հաղորդել է Հաթայ նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդով երեք րոպեանոց երկու երկրաշարժերի մասին:
«Անթաքիա-Իսքենդերուն ավտոճանապարհի մի մասը ավերվել է երկրաշարժերից հետո»,- հայտնել են աղբյուրները։
Անթաքիայում РИА Новости-ի թղթակցի փոխանցմամբ՝ քաղաքում փլուզվել են մի քանի շենքեր, որոնք կարողացել են դիմակայել փետրվարի 6-ի երկրաշարժին։