ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը կհանձնվի Ալեն Սիմոնյանին
«Լեգիստ» փաստաբանական գրասենյակից տեղեկացնում են, որ փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանն ավարտել են ՀՀ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը:
«Փետրվարի 21-ին, միջնորդությունը կհանձնվի ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ ԱԺ «Հայաստան», «Պատվի Ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին:
Հասցեատերերին հանձնելուց հետո միջնորդության ամբողջական տեքստը կհրապարակենք», - ասված է հաղորդագրության մեջ։