Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն 4 մարզում. հայտնաբերվել է 1309 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 13-ից 20-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1309 խախտում ը պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 28 տրանսպորտային միջոց։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ 28 վարորդ։ 14 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 17-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 60-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
Նշվում է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։