Մարդկային կորուստ՝ Թուրքիայում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով. կան վիրավորներ
Հաթայ նահանգի Սամանդաղ քաղաքում երկրաշարժի հետևանքով կին է մահացել: Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտնել է CNN Türk-ը։
Նրա խոսքով՝ կնոջ գլխին բետոնի կտոր է ընկել։ Դեֆնե քաղաքի փլատակների տակ, որը նույնպես նոր երկրաշարժի էպիկենտրոնում է եղել, առնվազն չորս մարդ կա։ Փրկարարներն արդեն փորձում են շենքի փլատակներից դուրս բերել նրանցից մեկին։
Հաղորդվում է, որ առնվազն ութ մարդ է տուժել Թուրքիայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով:
Իշխանությունները հանրությանը խնդրում են հեռու մնալ շենքերից: Կեսօրին որոշ քաղաքացիներ որոշել են վերադառնալ իրենց տները՝ կա՛մ որոշելով, որ վտանգն անցել է, կա՛մ իրենց բնակարաններից անձնական իրեր վերցնելու նպատակով։