Մեսսիի երկրպագուն եմ, բայց նա ոչինչ չարեց այս խաղում․ լրիվ դատարկություն․ Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչը քննադատել է Մեսսիին
Ֆրանսիայի հավաքականի նախկին մարզիչ Ռայմոն Դոմենեկը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը՝ Լիգա 1-ի 24-րդ տուրի՝ «Լիլի» հանդիպման ժամանակ (4:3):
Այս հանդիպմանը արգենտինացին 90+5-րդ րոպեին տուգանային հարվածից գոլ խփեց ու հաղթանակ բերեց իր թիմին։
«Ի՞նչ կարող եմ ասել այս հանդիպման մասին: 20 րոպե կամ կես ժամ հետո Գալտիեն պետք է հեռացներ Մեսսիին, նա ուրվական էր։ Ես Մեսսիի մեծ երկրպագուն եմ, բայց նա բացարձակապես ոչինչ չարեց։ Նա չէր պաշտպանվում, ճիշտ փոխանցումներ չէր կատարում։ Լրիվ դատարկություն։ Երբեմն նա վատն է, բայց այս խաղում լրիվ դատարկություն կար։ Բայց Գալտիեն Մեսսիին թողեց խաղադաշտում, և նա վերջին րոպեին հրաշքով փրկեց նրանց՝ գոլ խփելով տուգանային հարվածից»,- Դոմենեկի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր ArmSport.am