Տասնյոթ ռուս դիվանագետ կլքի Նիդերլանդները
Տասնյոթ ռուս դիվանագետ ստիպված կլինի լքել Նիդերլանդների Թագավորությունը՝ երկու երկրներում աշխատող դիվանագետների թիվը հավասարեցնելու Նիդերլանդների որոշման շրջանակներում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին փետրվարի 20-ին հայտարարել է Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության ղեկավար Յան Սվիլենսը:
Ավելի վաղ ասվել էր, որ խոսքը տասը դիվանագետի մասին է, սակայն Սվիլենսը շեշտել է, որ խոսքը 17 դիվանագետի մասին է:
Դիվանագետները երկիրը պետք է լքեն երկու շաբաթվա ընթացքում: