Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված ցուցահանդեսին
Փետրվարի 20-ին ԱՀ ԱԺ նախագահ, արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35 -րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովի անդամների և պատգամավորների ուղեկցությամբ Ստեփանակերտի պատկերասրահում մասնակցել է շարժման 35-ամյակին նվիրված ցուցահանդեսին: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։