Գերմանիայի նախարարների կաբինետում լավ նշան են համարել Բայդենի այցը Կիև
Գերմանիայի կառավարությունը լավ նշան է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Կիև, բայց չի պատրաստվում մանրամասն մեկնաբանել նրա ուղևորությունը։ Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Այն, որ ԱՄՆ նախագահն այսօր այցելել Է Կիև, լավ ազդանշան է, իսկ մնացած հարցերում մենք ընդհանրապես չենք մեկնաբանում նրա (այցը)», - ասել Է նա։
Պատասխանելով հստակեցնող հարցին՝ արդյոք Գերմանիայի իշխանությունները տեղեկացված են եղել Բայդենի՝ Ուկրաինա մեկնելու ծրագրերի մասին, Հեբեշտրայտը նշել է, որ կան տեղեկություններ, որոնց մասին նախարարների կաբինետը չի կարող հրապարակավ խոսել։
Հիշեցնենք` Բայդենն անակնկալ այցով ժամանել է Կիև և հայտարարել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Սա Բայդենի առաջին այցն է Ուկրաինա ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր: