«Հայաստանում մենք ներկայացրեցինք «Փեր-փերի» մանկական շոուն». Գարիկ Մարտիրոսյանը՝ հայկական նախագծերի և նոր ֆիլմ նկարահանելու մասին
Ռուսաստանաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նախատեսում է կատակերգական գիտաֆանտաստիկ ֆիլմ նկարահանել Հայաստանում և FAMETIME TV-ին տված հարցազրույցում նա բացահայտել է, որ երեխաների կողմից սիրելի դարձած «Փեր-փերի» նախագծում ունեցել է իր լուման: Գրում է Tert.am Life-ը:
«Ընկերներիցս մեկն ասաց, որ պետք է ունենալ մեր հայկական արտադրանքը երեխաների համար և Արմենիա հեռուստաընկերությամբ սկսեց հերառձակվել «Փեր-փերի» մանկական նախագիծը: Դիմահարդարների աշխատանքի շնորհիվ մենք տեսնում ենք հրաշալի կերպարներ, որոնք ինտերակտիվ աշխատում են երեխաների հետ և այժմ ունենք նաև ներկայացումներ: Եթե ամեն բան լավ լինի գուցե գանք նաև Ռուսաստան»,- ասաց Գարիկ Մարտիրոսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ աշխատում է պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանի և ստենդ-ափեր Նարեկի հետ կատակերգական գիտաֆանտաստիկ ֆիլմ ստեղծելու համար։ Սցենարը նախատեսվում է գրել մինչև այս տարվա ամառ, իսկ դրանից հետո կսկսվեն նկարահանումները։
«Ես միշտ ուզում եմ ինչ-որ բան անել Հայաստանում։ Մենք նաեւ երաժշտություն ենք գրում, անցյալ տարի այնտեղ տեսահոլովակ նկարահանեցի»,- նշել է Մարտիրոսյանը։