Chanel-ն առաջին անգամ Coco Mademoiselle-ի գովազդային դեմք է ընտրել ոչ սպիտակամորթ կնոջ
Ֆրանսիական Chanel ապրանքանիշը հայտնել է իր նոր ամբասադորի անունը. նա կանադացի-ուգանդացի դերասանուհի Ուիթնի Փիքն է, Tert.am-ի փոխանցմամբ՝ գրել է kommersant.ru-ն։
20-ամյա աղջիկը կներկայացնի Coco Mademoiselle բույրը. նա ընկերության պատմության մեջ առաջին սևամորթ անձն է, որը դարձել է բույրի գովադզային դեմքը:
Նրանից առաջ Coco Mademoiselle-ի գովազդային դեմքերն էին Քեյթ Մոսն ու Կիրա Նայթլին։
Իր հայտարարության մեջ ընկերությունը դերասանուհուն անվանել է «այսօրվա երիտասարդության մարմնացում»՝ հավելելով, որ նրա «հետաքրքրասիրությունը, ինքնավստահությունը, նախապաշարմունքների բացակայությունը կրկնում են երիտասարդ Կոկո Շանելի խառնվածքը»։